Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վանեցյանը հերքում է Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու հրահանգի մասին լուրերը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է այն լուրերը, թե հրահանգ կա կոծկել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները դադարեցված են) գործը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հարցին Վանեցյանն անդրադարձել է օգոստոսի 6-ին` Արցախում լրագրողների հետ զրույցում:
«Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, այդ գործով քննությունն իրականացվում է: Եթե չեմ սխալվում՝ հայտարարվել է գործի ավարտ, ու առաջիկայում կուղարկվի դատախազություն օրինականությունը ստուգելու ու հետագա ընթացքը որոշելու համար: Գործը գնում է հրապարակային փուլ, այդ ժամանակ ամբողջի մասին կիմանաք»,- ասել է Արթուր Վանեցյանը: