18 տարվա դադարից հետո Հայաստանը կանանց Չեմպիոնների լիգայում ներկայացուցիչ ունի
Սպորտ
18:34 07/08/2019
Հայաստան

18 տարվա դադարից հետո Հայաստանը կանանց Չեմպիոնների լիգայում ներկայացուցիչ ունի

Ալաշկերտ ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ  այսօր՝ մրցաշարի 2019/20 խաղարկությունում, պայքարը սկսելու է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը՝ որպես «Անի-1» թիմի իրավահաջորդ:

Լիանա Հայրապետյանի գլխավորած թիմը որակավորման փուլում խաղալու է հոլանդական «Տվենտեի», լեհական «Գոռնիկի» և թուրքական «Բեշիքթաշի» հետ:

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խմբային մրցաշարի հանդիպումները կայանալու են օգոստոսի 7-13-ը Հոլանդիայում:

«Ալաշկերտի» առաջին մրցակիցը «Տվենտեն» է. թիմն արդեն նախախաղյա մարզում է անցկացրել Տվենտե քաղաքում:

Placeholder