2019 թ-ից ի վեր առաջին անգամ Brent նավթի գինը նվազել է 59 դոլարից
Տնտեսություն
11:11 07/08/2019
Աշխարհ

2019 թ-ից ի վեր առաջին անգամ Brent նավթի գինը նվազել է 59 դոլարից

2019 թվականից սկսած առաջին անգամ Brent տեսակի նավթի գինը նվազել է 59 դոլարից: Այդ մասին են վկայում էլեկտրոնային առևտրի արդյունքները, գրում է Գազետա.ռու-ն:

Նշվում է, որ դա պայմանավորված է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ընթացող առևտրային հակամարտության սրացումով:

Ըստ աղբյուրի՝ Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 1,32%-ով՝ հասնելով բարելի համար 59,02 դոլարի:

Թեթև տեսակի WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն էլ նվազել է 1,81%-ով՝  կազմելով  53,7  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Placeholder
2019 թ-ից ի վեր առաջին անգամ Brent նավթի գինը նվազել է 59 դոլարից