Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամուլսարի վերաբերյալ վերջնական եզրակացությունն առաջիկա օրերին կներկայացվի կառավարություն
Ամուլսարի վերաբերյալ փորձագետների վերջնական եզրակացությունն օգոստոսի 7-ին ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ եզրակացության հայերեն թարգմանությունը, որը կազմում է 341 էջ, վերջնական սրբագրվում է:
Վարչապետի հարցին ի պատասխան՝ Հայկ Գրիգորյանն ասաց, որ վերջնական սրբագրված տարբերակը կառավարությանը կտրամադրեն առաջիկա օրերին՝ երկուշաբթի կամ երեքշաբթի:
Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք բոլոր հարցերին պատասխան է տրվել Քննչական կոմիտեի նախագահը հույս հայտնեց, որ լրացուցիչ հարցեր չեն առաջանա:
«Քանի որ մեծ հետաքրքրություն կա, հանրությունը պետք է իրազեկված լինի, թե մենք ինչ փաստաթուղթ ունենք, որպեսզի մեր գործողություններն էլ հասկանալի ու թափանցիկ լինեն»,- ընդգծեց վարչապետը։
Նշենք, որ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մանրամասն ներկայացրեց Միջազգային փորձագիտական ընկերության՝ Ամուլսարի հետ կապված քրեական գործով ուսումնասիրությունները:
Մանրամասներն՝ այստեղ: