Տնտեսագիտական համալսարանի՝ բողոքի ակցիա իրականացնող դասախոսները նամակ են ներկայացրել վարչապետին
Կրթություն, գիտություն
12:29 08/08/2019
Հայաստան

Տնտեսագիտական համալսարանի՝ բողոքի ակցիա իրականացնող դասախոսները նամակ են ներկայացրել վարչապետին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անձնակազմը բողոքի ակցիա է անում կառավարության դիմաց՝ ընդդեմ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի։

ՀՊՏՀ-ի դասախոս Գագիկ Ասլանյանը ակցիայի ժամանակ հայտնեց, որ իրենք նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ իր հսկողության տակ վերցնի համալսարանի խորհրդի կողմից ընդունված այն կանոնակարգը և դրա հիման վրա հայտարարված թափուր դասաժամերի մրցույթը, որոնք, նրա խոսքով, մի շարք դրույթներով հակասում են թե աշխատանքային օրենսգրքին, թե Սահմանադրությանն ու բուհի կանոնադրությանը։

Ասլանյանը նաև ասաց, որ բուհի այսօրվա ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական ատենախոսության մեջ բազմաթիվ գրագողության ու կեղծիքների փաստեր կան. «Պետք է արձագանքել և համապատասխան գնահատական տալ»։

Նա նաև հավելեց, որ ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար կառավարության որոշմամբ նշանակում են վեց ամսով, վեց ամիսը արդեն անցել է, բայց նա շարունակում է ղեկավարել։

Placeholder