Եգիպտոսում հայ պորտապարուհուն սպառնում են կամ արտաքսել, կամ ազատազրկել
Իրավունք
16:54 08/08/2019
Հայաստան

Եգիպտոսում հայ պորտապարուհուն սպառնում են կամ արտաքսել, կամ ազատազրկել

Եգիպտոսում հայ պորտապարուհի Սոֆինար Գրիգորյանը մեղադրվում է «գայթակղության դրդելու» համար այն բանից հետո, երբ բեմ հրավիրված բիկինիով կնոջ հետ պարի տեսանյութը հրապարակել է համացանցում։  Պարուհուն, ով առավել հայտնի է Սաֆինազ անունով, սպառնում է կամ արտաքսում, կամ երեք տարվա ազատազրկում։

Ինչպես  գրում է Daily mail-ը քննության ընթացքում Սոֆինարը չի կարող ելույթ ունենալ Եգիպտոսում։

Տեսանյութն արվել է Եգիպտոսի հյուսիսային ափի հանգստավայրերից մեկում, ներկայացման ժամանակ Սոֆինարը խնդրել է կնոջը բեմ բարձրանալ ու պարել իր հետ։  Տեսանյութը բարկացրել է շատ եգիպտացիների, նրանք այն անընդունելի են համարել։
 









Placeholder
Եգիպտոսում հայ պորտապարուհուն սպառնում են կամ արտաքսել, կամ ազատազրկել