Գերծանրաբեռնված գրաֆիկի հետևանքով «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը  վնասվել է
Սպորտ
18:18 09/08/2019
Հայաստան

Գերծանրաբեռնված գրաֆիկի հետևանքով «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը վնասվել է

Գերծանրաբեռնված գրաֆիկի հետևանքով «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը մասնակիորեն վնասվել է։

ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ բարձրագույն խմբի առաջնության 3-րդ և 4-րդ տուրերի՝ «Հանրապետական» մարզադաշտում նշանակված խաղերը տեղափոխվել են ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ:

19.08.2019,   «Փյունիկ» – «Արարատ»,     ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա,  19:15 

26.08.2019,   «Արարատ» – «Ալաշկերտ», ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա,  19:15

Ստեղծված ժամանակամիջոցում խոտածածկը կնախապատրաստվի Եվրո-2020-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 5-ին և 8-ին կայանալիք խաղերին:

Placeholder