Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Վուլվերհեմփթոն»-ի հարձակվող Ադամ Տրաորը չի կարողացել մասնակցել Եվրոպա լիգայի 2019/20թթ. խաղարկության որակավորման 3-րդ փուլում Երևանում անցկացվող «Փյունիկ»-ի հետ հանդիպմանը՝ զավեշտալի իրադարձության պատճառով։
Матч TV-ի փոխանցմամբ՝ թռիչքից առաջ նա նկատել է, որ անձնագիրը տանն է մոռացել։ Օդանավակայանում 23-ամյա ֆուտբոլիստի մոտ եղել է միայն նրա նույնականացման քարտը։
«Անձնագրի հետ խնդիրներ են եղել։ Նա չգիտեր, որ հնարավոր չէ ճանապարհորդել նույնականացման քարտով, այդ պատճառով էլ չի կարողացել գալ մեզ հետ։ Նա թիմին կմիանա հաջորդ հանդիպման ժամանակ»,- հայտարարել է թիմի ներկայացուցիչը։