Դասական կիթառի համերգը մեկտեղել է հայ 4 երիտասարդ արտիստի
Մշակույթ
13:07 10/08/2019
Հայաստան

Դասական կիթառի համերգը մեկտեղել է հայ 4 երիտասարդ արտիստի

Այսօր՝ ժամը 18:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա դասական կիթառի համերգ: Այն մեկտեղել է 4 հայ երիտասարդ արտիստների` Բարդի Մինասյանին (Սիրիա),  Նի Նոյին (Իրան), Թաթուլ Հաճյանին (Լիբանան) և Ջոն Գյումիշյանին (Հայաստան):

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ համերգը կազմակերպվում է «Տուն-թանգարանի հետ…» նախագծի շրջանակում:

Նպատակը՝ հասարակության տարբեր սոցիալական և տարիքային խմբերին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի բազմակողմանի գործունեությանը տարբեր սերնդի պրոֆեսիոնալների հետ համագործակցության շնորհիվ մասնակից դարձնելն է:  

 

Placeholder
Դասական կիթառի համերգը մեկտեղել է հայ 4 երիտասարդ արտիստի