Արագածը և Ուրարտուն կմասնակցեն Եվրասիական գավաթի խաղարկությանը
Սպորտ
19:49 12/08/2019
Հայաստան

Արագածը և Ուրարտուն կմասնակցեն Եվրասիական գավաթի խաղարկությանը

2019-2020 թթ․ մրցաշրջանում Երևանում կանցկացվի բասկետբոլի նոր առաջնություն։ ՀԱՕԿ-ից հայտնում են, որ այսօր Մոսկվայում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ կներկայացվի  առաջնությանը վերաբերող մանրամասներ:

Այժմ հայտնի է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների վեց թիմեր հոկտեմբերից կպայքարեն հաղթողի կոչման համար:

Խաղարկությանը մասնակցելու են հետևյալ ակումբները.

Արսենալ (Տուլա, Ռուսաստան)
ՄԲԱ (Մոսկվա, Ռուսաստան)
Ուրարտու (Երևան, Հայաստան)
Արագած (Երևան, Հայաստան)
Բարսի (Ատիրաու, Ղազախստան)
Բորիսֆեն (Մոգիլև, Բելառուս)

Placeholder