Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է
Տնտեսություն
19:31 12/08/2019
Հայաստան

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 3 մլրդ 642.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.5%-ով։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ՋԷԿ-երի արտադրության ծավալը նվազել է 25.9%-ով և կազմել 1 089.5 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը նվազել է  36.7%-ով՝ կազմելով  15.2  հազար հեգաջոուլ:

Դրան զուգահեռ ավելացել է ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը։ Մասնավորապես, հունվար-հունիսին ՀԷԿ-երն արտադրել են 1 մլրդ 341.9 մլն  կՎտ ժամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8.3%-ով: 

Նշված ժամանակահատվածում Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 մլրդ 203.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.5%-ով:

Վիճակագրության համաձայն, հողմային էլեկտրակայանների կողմից էլ այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 1.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝  աճելով 1.8 անգամ, իսկ արևային էլեկտրակայաններն արտադրել են  6.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2018 թ-ի հունվար-հունիսի համեմատ աճելով 3 անգամ:

Placeholder
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է