Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ԲԴԽ-ին կոչ են անում երաշխավորել դատական համակարգի բնականոն աշխատանքը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց։
Հավաքվածները խնդրում և հորդորում են ԲԴԽ նախագահին իջնել իրենց մոտ, զրուցել և հասկանալ, թե պատճառը որն է, որ ՀՀ իշխանությունները փորձում են ամբողջ դատական համակարգի նկատմամբ կիրառել օրենքից դուրս մեթոդներ և գործիքակազմ, որպեսզի ճնշեն դատական համակարգին՝ նրանց կողմից բնականոն գործընթացը կազմակերպելու։
«Խորհուրդը կոչված է հենց դրան, որպեսզի ՀՀ-ում երաշխավորեն դատական համակարգի աշխատանքը՝ օրենքին ու Սահմանադրությանը համապատասխան»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին՝ նա ասաց. «Նախագահ Քոչարյանի գործով արդեն մեկ տարի է տիրում է «բեսպրեդել», չի ձևավորվում դատարան, որպեսզի քննվի նրա կալանքի հարցը»։
Ակցիայի մասնակիցները նաև նշեցին, որ արդեն երրորդ օրն է իրենք իրականացնում են այս ակցիան, բայց «ձայն բարբառոյ հանապատի», քար լռություն է տիրում, իրենք արձագանք չեն ստացել։
«Ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ-ում արդարադատությունը, մեղմ ասած, կաղում է, և ի դեմս նախագահ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական գործով, առհասարակ գլոբալ առումով մարդու իրավունքները ոտնահարված են։ ԲԴԽ-ն պետք է արձանագրի խախտումները, ստեղծի անաչառ դատարան և դարատանի նախագահ նշանակած Արթուր Մկրտչյանին փորձեն հորդորել, խնդրել կամ այլ լծակներ օգտագործել, և միացնի այդ համակարգիչը, որը կընտրի դատավոր»,- նշեց Վահե Եփրիկյանը։
Այնուհետև ակցիայի կազմակերպիչները տեղեկացրեցին՝ ԲԴԽ-ից իրենց ասել են, որ իրենց մոտ խորհրդակցություն է և այս պահին հնարավորություն չունեն իրենց մոտ իջնելու։
Իսկ թե երբ կավարտվի խորհրդակցությունը, նրանց հստակ պատասխան չեն տվել, սակայն ակցայի մասնակիցները մտադիր են մինչև վերջ սպասել։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)