Disney-ը հնարավոր է նկարահանի նոր «Ալադինի» շարունակությունը
Մշակույթ
17:30 13/08/2019
Աշխարհ

Disney-ը հնարավոր է նկարահանի նոր «Ալադինի» շարունակությունը

Disney ստուդիան քննարկում է  Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի շարունակությունը նկարահանելու հնարավորությունը: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Comicbook պորտալի հետ զրույցում հաստատել է պրոդյուսեր Դեն Լինը։

«Կարծում են, որ պատմելու բաներ դեռ կան։ Այնպես որ, չբացահայտելով մանրամասները, մենք միանշանակ ուսումնասիրում ենք, թե էլ ինչ կարելի է անել այս ֆրանշիզայի հետ»,- նշել է Լինը:

Միևնույն ժամանակ Comicbook պորտալն ընդգծել է, որ սրանք դեռևս միայն խոսակցություններ են, և ներկայում պաշտոնական սիքվելը չի գտնվում մշակման փուլում:

Գայ Ռիչիի նկարահանած «Ալադինը» վարձույթ է մտել մայիսին և ավելի քան 1 մլրդ դոլար է հավաքել վարձույթում: Գլխավոր դերը նոր տարբերակում խաղացել է դերասան Մենա Մասուդը, արքայադուստր Ժասմինին մարմնավորել է Նաոմի Սքոթը, իսկ Ջինային՝ Ուիլ Սմիթը: 

Օրիգինալ մուլտֆիլմը թողարկվել է 1992 թվականին։

Placeholder
Disney-ը հնարավոր է նկարահանի նոր «Ալադինի» շարունակությունը