Պլասիդո Դոմինգոն մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ
Հասարակություն
12:25 13/08/2019
Աշխարհ

Պլասիդո Դոմինգոն մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ

Տասնամյակներ շարունակ օպերայում ամենահայտնի ու ամենաազդեցիկ մարդուն՝ իսպանացի երգիչ Պլասիդո Դոմինգոյին, 9 կանայք մեղադրում են  սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, 8 երգիչ և 1 պարուհի AP-ին ասել են, որ 1980-ականների վերջին, տարբեր ժամանակաշրջաններում,  շուրջ 30 տարի, Դոմինգոն իրենց նկատմամբ բռնություն է գործադրել: 3 կանայք ասում են, որ Դոմինգոն համբուրել է իրենց շուրթերը։ Գործակալության զրուցակիցներից մեկը պնդում է, որ երգիչը ձեռքով սողացել է իր փեշի տակ:

Ըստ AP-ի, 9 կանանցից միայն մեկն է համաձայնել հրապարակել իր անունը: Նա երգչուհի Պատրիսիա Վուլֆն է, որը նա ելույթ է ունեցել Վաշինգտոնում Դոմինգոյի հետ: Գործակալության 9 զրուցակիցներից 7-ը կարծում են, որ իրենց կարիերան վնաս է կրել նրանից, որ մերժել են Դոմինգոյին: Կանանցից ոչ մեկը, սակայն, որը փաստաթղթային հիմնավորում չի ներկայացրել, ինչպիսիք են օրինակ հեռախոսազանգերը, հաղորդագրությունները, սակայն նրանցից շատերն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել են իրենց հետ տեղի ունեցածը։

78-ամյա Դոմինգոն AP-ի հարցերին չի պատասխանել, սակայն նրան տրամադրված հայտարարության մեջ ասել է, որ «30 տարի առաջ անանուն անձանց կողմից մեղադրանքները խորապես մտահոգիչ են և ոչ ճիշտ», սակայն ցավալի է, որ ինքը կարող էր որևէ մեկին նեղացրած լինել՝ անկախ հանգամանքից, թե որքան վաղուց է այն տեղի ունեցել։ Դոմինգոն նշել է, որ ինքն հավատացած է եղել, որ ցանկացած հարաբերություններում եղել է միայն փոխադարձ համաձայնությամբ:

Placeholder
Պլասիդո Դոմինգոն մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ