Երիտասարդ արվեստագետի գեղանկարչական գործերը թարմություն են տվել Նարեկացի արվեստի միության ցուցասրահին
Մշակույթ
15:29 13/08/2019
Հայաստան

Երիտասարդ արվեստագետի գեղանկարչական գործերը թարմություն են տվել Նարեկացի արվեստի միության ցուցասրահին

Երիտասարդ արվեստագետ Լիլիթ Գուլիկյանի անհատական ցուցահանդեսն է բացվել «Նարեկացի» արվեստի միությունում։

ՆԱՄ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ցուցահանդեսին ներկայացվել են գեղանկարչական գործեր, կավից պատրաստված սպասք և դեկորատիվ այլ աշխատանքներ:

«Լիլիթի աշխատանքները թարմություն տվեցին մեր ցուցասրահին: Այստեղ ցուցադրված են բազմաժանր, բազմաոճ, բազմատեսակ աշխատանքներ, որոնք վկայում են այն մասին, որ մեր հեղինակը դեռ կայացման ճանապարհին է, բայց արդեն շատ ամուր քայլեր է անում արվեստում, քանի որ բազմաշնորh և տաղանդավոր է»,- նշել է «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների պատասխանատու Տաթևիկ Համբարձումյանը:

Ցուցահանդեսը բաց է մինչև օգոստոսի 17-ը:



Placeholder
Երիտասարդ արվեստագետի գեղանկարչական գործերը թարմություն են տվել Նարեկացի արվեստի միության ցուցասրահին