Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Ադրբեջանում հայտնված  հայ զինծառայողին. ՄԻՊ
Իրավունք
11:17 13/08/2019
Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. ՄԻՊ

Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։
Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին»։

 

Placeholder
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. ՄԻՊ