ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատուփերից
Տնտեսություն
15:05 14/08/2019
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատուփերից

ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճախորդների դրամական միջոցների և նյութական արժեքների առավելագույնս պաշտպանությունն ապահովելու նպատակով առաջարկում է օգտվել  Բանկի անհատական պահատուփերից:

Բանկի անհատական պահատուփերում կարող եք պահպանել`

• կանխիկ գումար
• արժեթղթեր,
• թանկարժեք մետաղներ և քարեր,
• զարդեր,
• գործնական փաստաթղթեր,
• հնաոճ իրեր,
• էլեկտրոնային կրիչներ և այլն:

Պահատուփեր վարձակալելիս հաճախորդը ստանում է ոչ միայն թանկարժեք իրերի պահպանության բարձր հուսալիություն, այլ նաև լիակատար գաղտնիություն: Անհատական պահատուփերի սենյակը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, ինչն ապահովում է պահատուփերի պարունակության ամբողջական անձեռնմխելիությունը:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ անհատական բանկային պահատուփը հատկապես անհրաժեշտ է ճանապարհորդության ժամանակ: Եթե Դուք պատրաստվում եք արձակուրդի կամ երկարաժամկետ գործուղման, ապա թանկարժեք իրերն ի պահ թողնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի պահոցում,  կարող եք չանհանգստանալ դրանց ապահովության համար: Բանկը կապահովի Ձեր իրերի անվտանգության բարձր մակարդակ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է 10-ից մինչև 78 սմ. բարձրության պահատուփեր:
Բանկի հաճախորդները կարող են վարձակալել պահատուփեր 1 օրից  մինչև 1 տարի ժամանակահատվածով` արժեքը սկսած 10 900 ՀՀ դրամից:

Պահատուփը կարելի է վարձակալել ՎՏԲ-Հայաստան Բանկի ք. Երևան, Պուշկինի 3/1 հասցեում գտնվող “Պուշկին” մասնաճյուղում:

Պահատուփերի վարձակալությանն վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ատանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, “Պուշկին” մասնաճյուղում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

 

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատուփերից