Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նախարարին եկել խաչապուրիից ե՞ք հարցնում։ Բուհի շուրջ, բուհի ներքին հարցերն են, մանր հարցեր են, թող բուհում քննարկեն»,- ՀՊՏՀ-ում դասախոսի խաչապուրի ուտելու վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե նորմալ է, որ նման մանր հարցերը բուհի ռեկտորն է հանրայնացնում, նա ասաց. «Ռեկտորին արդեն այդ հարցն ուղղվել է»:
Ինչ վերաբերում է տնտեսագիտական համալսարանում դասախոսների բողոքներին՝ նա ասաց, որ բոլոր հարցերը օրենքի շրջանակում են շարունակվում մնալ. «Մենք չենք թողնի, որ խնդիրները դուրս գան օրենքի և իրավունքի դաշտից ու ազդի դասապրոցեսի վրա»։
Անդրադառնալով դպրոցական դասագրքերի բովանդակային փոփոխություններին՝ նախարարն ասաց. «Հայոց պատմության դասագրքի բովանդակությունն է քննարկվում, շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ Մարտի 1֊ի դեպքերի հետ կապված»։
Նա հավելեց, որ քանի դեռ Մարտի 1-ի քրեական գործը շարունակվում է, հնարավոր է սպասեն դրա ավարտին և այս փուլում այդ դրվագները չներառեն դասագրքերում։