Հաջորդ շաբաթ կմեկնարկեն Վանաձորի ստադիոնի վերակառուցման աշխատանքները
Սպորտ
19:19 15/08/2019
Հայաստան

Հաջորդ շաբաթ կմեկնարկեն Վանաձորի ստադիոնի վերակառուցման աշխատանքները

«Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածելով՝ տեղեկացնելով, որ շուտով կսկսվեն Վանաձորի մարզադաշտի վերակառուցման աշխատանքները։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Վերջին շրջանում ձեր կողմից շատ են հարցերը Վանաձորի քաղաքային ստադիոնի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ։ Լոռի ՖԱ-ն, շարունակելով կարևորել անմիջական կապը երկրպագուների հետ, լավ լուրեր ունի։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարողացել է վերջնականապես լուծել թղթաբանական խնդիրները վերակառուցման հետ կապված, և ինտենսիվ աշխատանքները կմեկնարկեն արդեն հաջորդ շաբաթ։

Մենք, ինչպես մեր երկրպագուները, անհամբեր սպասում ենք բոլորիս հարազատ ստադիոնում Լոռի ՖԱ-ի նորամուտը նշելուն»։

 

Placeholder