Արարատ-Արմենիան դուրս եկավ ԵԼ-ի փլեյ-օֆֆ
Սպորտ
09:38 15/08/2019
Հայաստան

Արարատ-Արմենիան դուրս եկավ ԵԼ-ի փլեյ-օֆֆ

Երևանի «Արարատ-Արմենիան» դուրս է եկել Եվրոպա լիգայի ՝ փլեյ օֆֆ հաղթահարելով Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» արգելքը:

Թբիլիսիում տեղի ունեցած պատասխան խաղում   Հայաստանի չեմպիոնը՝  2։0  հաշվով հաղթանանակ է տոնել  և ընդհանուր 3։2 հաշվով հաղթահարել Վրաստանի չեմպիոնի արգելքը։
Հայկական ակումբի կազմում գոլերի հեղինակ են դարձել՝ Անտոն Կոբյալկոն (10')  և Պետրոս Ավետիսյանը (67'):

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» հետ:

Այս հաղթանակի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

««Արարատ-Արմենիա». կեցցե՛ տղերք:
Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար:
Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչեւ 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»,- գրել է վարչապետը։

 

Placeholder
Արարատ-Արմենիան դուրս եկավ ԵԼ-ի փլեյ-օֆֆ