Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինձ վրա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու որևէ պատասխանատվություն չկա. Նախարար
«Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։
Լրագրողի դիտարկմանը, թե պատգամավորների մեծ մասը դեմ է կոնվենցիայի վավերացմանը, նախարարն արձագանքեց. «Որտե՞ղ եք դուք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի։ Ես որևէ բան չգիտեմ, միայն գիտեմ, որ քննարկումները շարունակում ենք: Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու»։
Հարցին՝ կոնվենցիան չվավերացնելու դեպքում հրաժարական կտա՞, Ռուստամ Բադասյանը հարցին հարցով պատասխանեց. «Ինչի՞ պետք է չվավերացման դեպքում հրաժարական տամ»: