«Արևիկ» ազգային պարկում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները
Օրվա թեմա
11:52 16/08/2019
Հայաստան

«Արևիկ» ազգային պարկում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները

Օգոստոսի 16-ին, ժամը 06:30-ին «Արևիկ» ազգային պարկին հարակից տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։

ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ և Մարզային փրկարարական վարչության երկու հրշեջ-փրկարարական ջոկատ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 18:00-ին «Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում կան ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ, Մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար:

Ժամը 22:30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. 10 հրշեջ-փրկարարների և «Արևիկ» ազգային պարկի 10 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Օգոստոսի 15-ին, ժամը 06:30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. այրվել է 2 հա բուսածածկույթ, առկա է մոտ 25 ծխացող օջախ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին:

Ժամը 22:30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. 24 փրկարարների և «Արևիկ» ազգային պարկի 7 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:


 

Placeholder
«Արևիկ» ազգային պարկում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները