Դատարանը մերժել է  ազատել Ղրղզստանի նախկին նախագահին
Իրավունք
13:42 16/08/2019
Աշխարհ

Դատարանը մերժել է ազատել Ղրղզստանի նախկին նախագահին

Բիշքեկի քաղաքային դատարանը որոշել է կալանքից չազատել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով  փաստաբան Սերգեյ Սլեսարևին:

Փաստաբանի խոսքերով, դատարանը որոշել է երկարաձգել Ատամբաևի խափանման միջոցը մինչև օգոստոսի 26-ը:

«Մենք համարում ենք, որ սա հերթական անօրինական որոշումն է», - ասել է Ատամբաևը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղրղզստանի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել ևս երկու կոռուպցիոն քրեական գործերով: Այժմ նա մեղադրվում է 10 գործով: Ատամբաևը հրաժարվել է համագործակցել հետաքննչական մարմինների հետ և հայտարարել, որ խախտվում են իր իրավունքները:
 

Placeholder
Դատարանը մերժել է ազատել Ղրղզստանի նախկին նախագահին