Ոտքեր  չունեցող տղայի հանդիպումը աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահի հետ
Սպորտ
16:54 17/08/2019
Աշխարհ

Ոտքեր չունեցող տղայի հանդիպումը աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահի հետ

Ղազախստանցի Ալի Տուրգանբեկովը, որն առանց ոտքերի է ծնվել,  ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի սուպերգավաթի մրցախաղից  առաջ  հնարավորություն է ունեցել հանդիպել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների, այդ թվում՝ իր սիրելի ֆուտբոլիստ  Մոհամեդ Սալահի հետ։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է  10-ամյա Ալին խաղում «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի աստղ Մոհամեդ Սալահ հետ։

Նախկինում նա արդեն հանդիպել է ֆուտբոլային այլ աստղերի՝  արգենտինացի լեգենդ Դիեգո Մարադոնայի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ։

plainnews.ru-ն գրում է, որ տղան երազում է դառնալ Պարալիմպիական խաղերի չեմպիոն:

Placeholder