Ալեքսանդր Եսայանը՝  Բարաք Օբամայի Հայաստան հնարավոր այցի մասին
Տնտեսություն
15:47 17/08/2019
Հայաստան

Ալեքսանդր Եսայանը՝ Բարաք Օբամայի Հայաստան հնարավոր այցի մասին

Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների Ալեքսանդր Եսայանը հաստատեց այն լուրերը, որ Հայաստանում անցկացվելիք «WCIT 2019»-ի համաշխարհային համաժողովին մասնակցելու համար բանակցում են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակի հետ։

«Հաստատում եմ, որ արդեն 4 ամիս է բանակցություններ ենք վարում Բարաք Օբամայի գրասենյակի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանդր Եսայանը։

Նշենք, որ արդեն հայտնի են Երևանում հոկտեմբերի 6-9-ին կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովի 10 հիմնական բանախոսներից 5-ի անունները։

Ալեքսանդր Եսայանը հայտնեց, որ շուտով կհայտարարեն նոր բանախոսների անունները։ «Դա կլինի հենց այն մարդը, որը կբացի համաժողովը։ Խոստանում եմ, որ շուտով կհրապարակենք նրա անունը»,- ընդգծեց համաժողովի կազմակերպիչը՝ հավելելով, որ անկնկալները դեռ առջևում են։

Placeholder
Ալեքսանդր Եսայանը՝ Բարաք Օբամայի Հայաստան հնարավոր այցի մասին