Նիկոլ Փաշինյանը թույլատրեց Ամուլսարի հանքի շահագործումը
Քաղաքական
22:08 19/08/2019
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը թույլատրեց Ամուլսարի հանքի շահագործումը

«Մեր ժողովրդի շահերից է բխում, որ մենք մեր պայմանը կատարենք և հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Այս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիան շատ հստակ է՝ հանքը չի վնասում շրջակա միջավայրին: Ոչ մի լիտր աղտոտված ջուր չի լցվելու Սևան: Ես 99.9 տոկոսով համոզված եմ, որ վնաս չի հանքի շահագործումը:  
 
Մշտական մոնիթորինգ է իրականացվելու, եթե հանքի կողմից ջրային ռեսուրսներին 0.1  տոկոս վնաս հասցվի, կառավարությունը 90 օր է հատկացնում խնդիրը լուծելու համար, եթե չլուծվի, հանքը փակվում է: Այսինքն՝ կառավարությունն ունի բոլոր լծակները»: 
 
Չնայած բնապահպանների և քաղաքացիների մտահոգություններին, Փաշինյանը պնդեց, որ  Ամուլսարի հանքի փորձաքննությունն իրականացած «Էլարդ» ընկերությունը «հեղինակավոր» է:

 

Placeholder
Նիկոլ Փաշինյանը թույլատրեց Ամուլսարի հանքի շահագործումը