Այսօր նշվում է Լուսանկարչության համաշխարհային օրը
Հասարակություն
15:40 19/08/2019
Հայաստան

Այսօր նշվում է Լուսանկարչության համաշխարհային օրը

Լուսանկարն այն եզակի երևույթներից է, որում կարելի է անմահացնել իրադարձությունները,  գեղեցիկ վայրերը, սիրված դեմքերը, պահերը, որոնք երբեք չեն կրկնվի: Լուսանկարների շնորհիվ կարելի է վերադառնալ անցյալ, նույնիսկ թերթել այն ու վերապրել։ 

Օգոստոսի 19-ին ամբողջ աշխարհը տոնում է լուսանկարչության օրը։

Այն հաստատվել է 2009 թվականին՝ ավստրալիացի լուսանկարիչ Կորսկե Արայի նախաձեռնությամբ: Տոնի ամսաթիվն ընտրվել է այն հանգամանքով, որ 1839 թվականի այդ օրը լայն հասարակությանը ներկայացվել է տպագիր լուսանկար ստանալու մեթոդը դագերոտիպը՝ լուսանկարի նախատիպը:

Գյուտը պատկանում է Լուի Ժակ մանդե Դագերին, որը լուսանկարի՝ որպես հրապարակային տեխնոլոգիա դառնալու առաջին քայլն է եղել:

Լուսանկարչության միջազգային օրը բոլոր նրանց տոնն է, ով սիրում է լուսանկարել և լուսանկարվել:

Panorama.am-ի լուսանկարների շարքն իր տարբերվող ձեռագրով ապահովում է լուսանկարչուհի Լիլիան Գալստյանը։

Օրվա առթիվ շնորհավորում ենք բոլոր լուսանկարիչներին ու ներկայացնում մեր ֆոտոշարքերի հեղինակի՝ Լիլիանի նկարներից մի քանիսը։


Placeholder
Այսօր նշվում է Լուսանկարչության համաշխարհային օրը