Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն
Իրավունք
16:07 19/08/2019
Հայաստան

Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն

Ազգային ժողովի մոտ ոստիկանների և Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպից հետո 6 անձ բերվել է ոստիկանություն։ Այս մասին Panorama.am-ի ն հայտնեցին ՀՀ  ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ըստ ոստիկանության՝ նրանք այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնում են: «Քաղաքացիները ոստիկանություն են բերվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի՝  ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար»,- հայտնեցին ոստիկանությունից՝ նշելով, որ այս պահին արձանագրություն է կազմվում։

Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներտ փորձել էին  մտնել Ազգային ժողովի բակ, սակայն ոստիկանները փակեցին դարպասները, դրանից հետո ակցիայի մասնակիցները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան, ինչից հետո միջադեպ  տեղի ունեցավ նրանց և ոստիկանների միջև։ 

Placeholder
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն