Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմեն Բաբալարյան. Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը մեծ ներուժ ունեն
Հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բալարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Տալինում ավարտված երիտասրադների աշխարհի առաջնությունը:
«Արդյունքները ինձ միշտ էլ չեն բավարարում, քանի որ չկան չեմպիոններ: Բայց կան մեդալակիրներ՝ փոխչեմպիոններ, որի համար ես շատ ուրախ եմ: Ընդհանուր մասնակցությունը համարում եմ բավարար,բայց մենք կորցրեցիքն երեք ոսկե մեդալ: Առաջինը Տիգրան Մինասյանն էր: Նա կիսաեզրափակչում ռուս ըմբիշին հաղթում էր 7:1 հաշվով,սակայն ինչ-որ բան կատավեց և պարտվեց 7:8 հաշվով և կորցրեցինք եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը: Մնացած քաշային կարգերում հնարավորություն կար մեդալ նվաճել, բայց յուրաքանչյուրին մի բան խանգարեց»,- ասաց Արմեն Բաբալարյանը:
82 կգ քաշային կարգում պատանիների աշխարհի առաջնության հաղթող Կարեն Խաչատրյանի գոտեմրատերը՝ վերլուծելիս Արմեն Բաբալարյանն ասաց, որ վերջինս նոր է տեղափոխվել երիտասարադների տարիքային խումբ և դեռևս կան որոշակի բարդություններ և հարմարվելու խնդիրներ.
«Ինձ թվում է Կարենը մյուս տարի կասի իր խոսքը»:
Ըստ Արմեն Բալաբլարյանի Սահակ Հովհաննիսյանը մինչև եզրափակիչ կատարել է մարզիչների տրված բոլոր հանձնարարությունները.
«Բայց նրա հակառակորդը փորձառու ու տիտղոսակիր ըմբիշ էր և ինչ- որ տեղ Սահակի մոտ զգացվեց փորձի պակասը, նա չկարողացավ իրեն դրսևորել։ Նույնը վերաբերում է նաև Շանթ Խաչատրյանին, վրացի ըմբիշին Շանթը Բաթումիի մրցաշարում հաղթել էր 7:0 հաշվով, բայց այստեղ թե՛ նա, թե՛ Սահակը եզրափակչում չկարողացան մեր հանձնարարությունները կատարել: Նրանց արդյունքը բավարար եմ գնահատում, քանի որ ավելին անելու ներուժ ունեն»,-ասաց հավաքականի ավագ մարզիչը:
Մինչև տարեվարեջ հունահռոմաեկան ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը կմասկանկցի 2-3 միջազգային մրցաշարի և դեկտեմբերին ուզումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: