Կենտո Սուզուկին փնտրում է ընտանիք Երևանում
Հասարակություն
11:03 20/08/2019
Հայաստան

Կենտո Սուզուկին փնտրում է ընտանիք Երևանում

«Բարև ձեզ!

Իմ անունը Կենտո է: Ես փնտրում եմ Երևանում ընտանիք, որը կհամաձայնի ինձ հյուրընկալել իր տանը:

Ես ծնվել և մեծացել եմ Ճապոնիայում, սակայն վերջին երկու տարին սովորել եմ UWC Դիլիջանի միջազգային դպրոցում: Սովորելու ընթացքում ես հիացա դուդուկով և սկսեցի դասընթացների հաճախել: Հայաստանն ինձ այնքան դուր եկավ, որ ավարտելուց հետո որոշեցի ևս մեկ տարի անցկացնել այդտեղ և ավելի մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին ու լեզվին:

Ես սեպտեմբերին վերադառնալու եմ Հայաստան և կցանկանայի առաջին 1-3 ամիսն անցկացնել հայկական ընտանիքում, որպեսզի լավացնեմ իմ հայերենը և ավելի մոտիկից ծանոթանամ հայկական առօրյային:

Եթե դուք կցանկանաք ինձ հյուրընկալել ձեր ընտանիքում, ես խոսք եմ տալիս աջակցել ինչով կկարողանամ: Օրինակ` կարող եմ պարապել անգլերեն կամ ճապոներեն, օգնել տան մաքրության, առևտրի, կամ այլ գործերում:

Խնդրում եմ տարածել այս հայտարարությունը, և, եթե ձեր կամ ձեզ ծանոթ մեկի ընտանիքը ցանկություն հայտնի ինձ հյուրընկալել, խնդրում եմ տեղեկացրեք ինձ:

Նախապես շնորհակալ եմ»:

Placeholder
Կենտո Սուզուկին փնտրում է ընտանիք Երևանում