Արայի վրա դեռ ծուխ կա, Եղվարդից աջ
Քաղաքական
07:33 21/08/2019
Հայաստան

Արայի վրա դեռ ծուխ կա, Եղվարդից աջ

Երեկվանից այրվում է Արա լեռը։ Սկզբում ստորոտը, ինչի մասին եղավ պաշտոնական հայտարարություն, իսկ հետո ամբողջությամբ։ 

Մի քանի օր առաջ հրդեհ էր «Արևիկ» ազգային պարկում, որը էլի տևեց ոչ մեկ օր, և վառվեցին դարավոր գիհիներ։ 

Երևանում այրվեց Բուսաբանական այգու տարածք, որտեղ, ինչպես հայտնեցին այֆուց  panorama.am-ին, նույնիսկ ոռոգման հնարավորություն չի ստեղծված։

ԱԻՆ-ը երեկ արտակարգ խորհրդակցություն անցկացրեց, բայց ինչպես ակնհայտ է՝ ուշացած։ Դա պետք էր անել ավելի վաղ, ոչ թե սահմանափակվել «հրդեհավտանգ շոգի» մասին  քաղաքացիներին զգուշացնելով։

Ինչպես միանգամայն տեղին քննարկում են հրդեհը սոցցանցերում՝ «խայտառակություն»։ 

Ըստ որոշ տեղեկությունների՝  երեկ Արայի հրդեհը մարելուն փրկարարներին միացել են կամավորներ, սակայն ինչպես պարզ դարձավ առավոտյան, դեռ ծուխը կա։

Նշենք, որ Արան ունի և բուսական, և կենդանական արեալ։

Placeholder
Արայի վրա դեռ ծուխ կա, Եղվարդից աջ