Կառավարությունը «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն
Քաղաքական
14:17 21/08/2019
Հայաստան

Կառավարությունը «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ կառավարության աշխատակազմը «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ.

Պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»։

 

Placeholder
Կառավարությունը «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն