Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր
Քաղաքական
17:14 21/08/2019
ԼՂՀ

Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ճանաչված ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին:

Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության զարգացմանն առչվող հարցեր:

Ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Նախագահը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Սերգեյ Վարդանյանին և հույս հայտնել, որ այսուհետ ևս անվանի մասնագետը կնպաստի մեր հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացին:

Հանդիպմանը ներկա են եղել  ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր