Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում  ելույթ կունենա «Խազեր» երգչախումբը
Մշակույթ
09:17 22/08/2019
Հայաստան

Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում ելույթ կունենա «Խազեր» երգչախումբը

Այսօր ժամը՝ 19։00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կրկին  ելույթ կունենա «Խազեր» երգչախումբը։ 

Երգչախմբի երգացանկի հիմնական մասն են Կոմիտասի բազմաձայնած Հայ գեղջուկ և եկեղեցական երգերը: Դրանց թվում՝ աշխատանքային, ծիսական, սիրային-քնարական, հայրենասիրական և պարային:  Այս մասին տեղեկանում ենք  «Նարեկացի» արվեստի միությունից:

«Խազեր» երգչախումբը կարևորում է դպրոցներում և հասարակական վայրերում երգելը ու տարածելը ազգային երաժշտությունը:

Երգչախմբի անդամներ․
Անի Նավասարդյան
Արփինե Խլղաթյան
Մարիամ Էլբակյան
Մհեր Մարտիկյան
Արթուր Եղիազարյան

Երգչախումբը ստեղծվել է 2012-ին՝ կամավոր, երաժշտասեր երիտասարդների նախաձեռնությամբ: Երգչախմբում երգում են տարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների տեր երիտասարդներ (երաժիշտներ, բնապահպաններ, ազգագրագետներ...), բայց բոլորին միավորել է ազգային երաժշտութունը տարածելու ու զարգացնելու գաղափարը: Դրա մի փոքրիկ մասնիկն էլ ներկայացնում է երգչախմբի անունը:

Մուտքն ազատ է։

Placeholder
Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում ելույթ կունենա «Խազեր» երգչախումբը