Արգենտինահայերի կոչը. Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ
Քաղաքական
12:12 22/08/2019
Աշխարհ

Արգենտինահայերի կոչը. Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ

«Արգենտինահայերի մշակութային միությունը»  դատապարտել է Թուրքիայի ներքաղաքական վերջին իրադարձությունները, որոնց հետևանքով  պաշտոնից հեռացվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ներկայացնող Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետները։

Այս պահին քաղաքապետների պարտականությունները ժամանակավորապես իրականացնում են Մարդինի, Վանի և Դիարքբեքիրի նահանգապետները: Նրանք նշանակվել են որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Հայկական միության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ։ Էրդողանի կառավարությունն ապօրինաբար է աշխատանքից հեռացրել քրդամետ կուսակցության քաղաքապետներին։ Այս պետությունը  կիրառում է  այն տրամաբանությունը, որով առաջնորդվում էր Հայոց ցեղասպանության տարիներին։  Պետությունն այժմ փորձում է հարված հասցնել երկրում կարևոր դեր ունեցող ձախակողմյան ուժերին, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի 3-րդ ուժին»։

Նշվում է նաև, որ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, թուրքական իշխանությունները շարունակում են ճնշել ազգային փոքրամասնություններնին: «Եթե նախկինում հայերն էին, ապա հիմա այդ վիճակի մեջ քրդերն են ընկել»։ 

Placeholder
Արգենտինահայերի կոչը. Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ