Եվս մի ֆլեշմոբ՝ #ԻմՀերոսնԻմՀայրնԷ #ՄերԱրցախ
Օրվա թեմա
09:21 22/08/2019
Հայաստան

Եվս մի ֆլեշմոբ՝ #ԻմՀերոսնԻմՀայրնԷ #ՄերԱրցախ

Հայրեր ու որդիներ:

Հայրերը միշտ են որդիների համար հերոս, իսկ Արցախյանի ազատամարտիկ-հայրերը կրկնակի հերոս են։ Արցախի անկախության 28 ամյակի և իրենց հայրերի պատվին սոցցանցերում ֆլեշմոբ են սկսել զավակները՝ #ԻմՀերոսնԻմՀայրնԷ #ՄերԱրցախ։ 

Միացեք ֆլեշմոբին, պատմեք ձեր հայրերի մասին, հիշենք ու փառաբանենք նրանց գործը՝ ազատամարտը։



Նշենք, որ ֆլեշմոբին է միացել նաև Ռոբերտ Քոչարյանի որդին։

«Քաղաքական շահերի նպատակով փորձ է արվում արժեզրկել Արցախյան ազատամարտը, հաղթանակ կերտողներին և Արցախի կարևորությունն ընդհանրապես: Թույլ չե՛նք տա: Բոլոր նրանք, ում հայրը, եղբայրը կամ պապիկը պատերազմի մասնակից է, ունեն իրական հերոս ի դեմս նրանց: Փառք ու պատիվ բոլոր այդ մարդկանց»,- գրել է Լևոն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում։ 

Placeholder