«Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն
Օրվա մամուլ
09:37 23/08/2019
Հայաստան

«Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը պատրաստվում է առաջադրվել հաջորդ տարի կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին որպես իշխանության թեկնածու: Վիրաբյանը Երևանի փոխքաղաքապետ է ընտրվել անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ մինչ այդ նշանակումը Գյումրիի Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնի տնօրենն էր:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրա մեջ գնահատել էր կազմակերպչական ընդունակությունները, թեև Վիրաբյանի գործունեությունը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն