«Արցախ էյրֆեսթ 2019»-ը՝ վաղը
Մշակույթ
20:30 23/08/2019
ԼՂՀ

«Արցախ էյրֆեսթ 2019»-ը՝ վաղը

Օգոստոսի 24-ին Ստեփանակերտի օդանավակայանում կմեկնարկի «Արցախ էյրֆեսթ 2019» ամենամյա 3-րդ օդային փառատոնը։ Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության փոխանցմամբ՝ փառատոնի նպատակը Արցախում զբոսաշրջության և փոքր ավիացիայի զարգացումն է, վերջինիս ներուժի մասին տեղեկացվածության բարձրացումը:

«Արցախ էյրֆեսթը» ամենամյա փառատոն է, որն անցկացվում է Ստեփանակերտի օդանավակայանում և ուղեկցվում օդային շոու ծրագրով: Շոուի ընթացքում իրականացվում են ցուցադրական թռիչքներ ЯК-52, ЛК39 տեսակի ինքնաթիռներով, МИ8 ուղղաթիռներով, օդապարիկներով և պարապլաններով: Երեկոյան 7-ին մեկնարկում է փառատոնի համերգային հատվածը և փարթին:

«Արցախ էյրֆեսթի» կազմակերպիչներն են Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը, Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, Յելլ էքսթրիմ պարկը, Սքայբոլը և Սքայ քլաբ Արմենիան:

Placeholder
«Արցախ էյրֆեսթ 2019»-ը՝ վաղը