«Արարատ-Արմենիան» հաղթեց «Դյուդելանժին»
Սպորտ
09:55 23/08/2019
Հայաստան

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Դյուդելանժին»

Օգոստոսի 22-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» առաջին հանդիպմանը Հայաստանի չեմպիոնը հաղթեց 2:1 հաշվով:

22-րդ րոպեին հաշիվը բացեց «Արարատ-Արմենիան» ներկայացնող Մեիլսոն Լիման: 68-րդ րոպեին հյուրերի պատասխան գոլը խփեց Դանել Սինանին:

4-րդ ավելացված րոպեին հաղթական գոլը գրանցվեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Իլյա Անտոնովի հաշվին: Պատասխան խաղում «Դյուդելանժը» «Արարատ-Արմենիային» կընդունի օգոստոսի 29-ին:

Placeholder
«Արարատ-Արմենիան» հաղթեց «Դյուդելանժին»