Կրասնոդարի մարզում վթարից տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է
Առողջություն
14:28 24/08/2019
Հայաստան

Կրասնոդարի մարզում վթարից տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է

Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և տեղի պատկան մարմինների հետ։ Քայլեր են ձեռնարկվում երեխային Կրասնոդարի հիվանդանոց տեղափոխելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ նախօրեին Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են   «Նիսան» և «Օփել» մակնիշի ավտոմեքենաները։  ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաստատած տվյալներով, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացի (ծնված 1938 թ., 1984թ, 1988թ.): ՃՏՊ-ի հետևանքով  տուժել է 2013 թ. ծնված ՀՀ քաղաքացի։

Placeholder
Կրասնոդարի մարզում վթարից տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է