Նեյմարը հնարավոր է մնա ՊՍԺ-ում
Սպորտ
15:27 24/08/2019
Աշխարհ

Նեյմարը հնարավոր է մնա ՊՍԺ-ում

Բրազիլացի հարձակվող Նեյմարը հնարավոր է մնա ֆիանսիական ՊՍԺ-ում։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը և բրազիլացի ֆուտբոլիստը հաշտության են գնացել՝ կողմերի միջև հարաբերությունները սկսեցին բարելավվել:

ՊՍԺ-ը հասկանում է, որ ամառային տրանսֆերային պատուհանը փակելուց առաջ ֆուտբոլիստին այլ թիմ տեղափոխելը շատ դժվար կլինի։

«Ոչ մի պատերազմ այլևս չկա»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Placeholder