Բռնցքամարտի ԵԱ․ Անի Հովսեփյանը հաղթել է 1/8 եզրափակչում
Սպորտ
12:36 26/08/2019
Հայաստան

Բռնցքամարտի ԵԱ․ Անի Հովսեփյանը հաղթել է 1/8 եզրափակչում

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունը։

Նախօրեին  իր առաջին մենամարտն է անցկացրել Հայաստանի ներկայացուցիչներից Անի Հովսեփյանը։ 64 կգ քաշային կարգում հանդես եկող մարզուհին հաղթել է Խորվաթիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Հիշեցնենք, որ Անի Հովսեփյանը Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությանն փոխչեմպիոնն է։

Օգոստոսի 26-ին պայքարը կսկսի Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Placeholder
Բռնցքամարտի ԵԱ․ Անի Հովսեփյանը հաղթել է 1/8 եզրափակչում