Խոսրովի անտառ տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է
Սպորտ
10:02 26/08/2019
Հայաստան

Խոսրովի անտառ տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Այսօր  07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ 

Հիշեցնենք, որ այդ տարածքում հրդեհը բռնլել էր օգոստոսի 23-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50 աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ: Հրդեհաշիջման գործընթացը կառավարում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին: Դեպքի վայրում սահմանվել էր հերթապահություն (20 փրկարար): 

Placeholder
Խոսրովի անտառ տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է