Տեղեկություններ չունեմ. Արայիկ Հարությունյանը՝  ՀՊՏՀ-ի որոշ դասախոսների չաշխատելու մասին
Կրթություն, գիտություն
13:22 27/08/2019
Հայաստան

Տեղեկություններ չունեմ. Արայիկ Հարությունյանը՝ ՀՊՏՀ-ի որոշ դասախոսների չաշխատելու մասին

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ չունի տեղեկություններ, թե ՀՊՏՀ  նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից  հետո որոշ  դասախոսները չեն ուզում աշխատել:

Դիտարկմանը, թե համալսարանի որոշ ուսանողներ էլ ստորագրահավաք են սկսել, որ պաշտոնին վերականգնվի Ռուբեն Հայրապետյանը, նախարարը նշեց՝  շատ ուրախ է, որ բուհական համակարգում այլևս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ  յուրաքանչյուրը կարող է ազատ իր կարծիքը արտահայտել  և դրա համար չհետապնդվել  ու ազատ լինել  իր  գործողությունում։ 

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ուսումնական տարվա սկզբին այս իրավիճակը բացասական ազդեցություն չի ունենա, նախարարը պատասխանեց.  «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, չեմ կարծում, որ սեպետմբերի 2-ից գործընթացները որևէ ձևով կխոչընդոտվեն։ ԲՈւՀ-երը նորմալ կաշխատեն»։

Ինչ վերաբերում է ուսանողների ստորագրահավաքին , Արայիկ Հարությունյանն ասաց. «Երբ դրանք  կնյութականացվեն,  այլ ոչ թե կլինեն ֆեյսբուքում սպամ  անելու գործողություններ,  այն ժամանակ կխոսենք ավելի լուրջ»։

Placeholder