Դեպարդիեն կմարմնավորի Բրեժնևին
Մշակույթ
09:14 27/08/2019
Աշխարհ

Դեպարդիեն կմարմնավորի Բրեժնևին

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն խաղալու է խորհրդային քաղաքական գործիչ Լեոնիդ Բրեժնևի  դերը խորվաթ ռեժիսոր Լորդան Զաֆրանովիչի «Պրահայի գարունը» ֆիլմում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Անդրեյ Անտոնիո Լեկան։

Նրա խոսքով, ֆիլմը նվիրված է Չեխոսլովակիայում 1968 թ. հասարակական-քաղաքական բարեփոխման առաջնորդ Ալեքսանդր Դուբչեկին։  Ֆիլմի բյուջեն ավելի քան 11 միլիոն դոլար է։ Լեկան ասել է, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2022 թվականին։
 

Placeholder
Դեպարդիեն կմարմնավորի Բրեժնևին