Հոլիվուդում տղամարդը հացադուլ է սկսել փակված սերիալի պատճառով
Մշակույթ
09:47 28/08/2019
Աշխարհ

Հոլիվուդում տղամարդը հացադուլ է սկսել փակված սերիալի պատճառով

35-ամյա ամերիկացի Իմպերիալ Յանգը Հոլիվուդում Netflix-ի գրասենյակի առջև հացադուլ է հայտարարել՝ պահաջելով վերսկսել երկրորդ եթերաշրջանից հետո փակված «ՕA» սերիալը։ kulturomania.ru կայքը, հղում անելով The Independent-ին, գրում է, որ տղամարդն ասել է՝ հացադուլի միջոցով ցույց է տալիս, որ սերիալն իր համար ուտելիքից կարևոր է։ Յանգը նշել է, որ արդեն 11 օր հաց չի կերել։

Սերիալի երկրպագուն հայտնել է, որ միաժամանակ բողոքում է կապիտալիստական ուժերի դեմ, որոնք մեղավոր են շոուի փակման մեջ, ոչ բավարար սոցիալական աջակցության դեմ, նաև ուշադրություն է հրավիրում արհեստական ինտելեկտի խնդրի վրա։

«ОА» միստիկ սերիալը պատմում է յոթ տարի կորած աղջկա  մասին։ Շոուի փակման մասին հայտնի է դարձել օգոստոսի սկզբին։

 

Placeholder
Հոլիվուդում տղամարդը հացադուլ է սկսել փակված սերիալի պատճառով