«Ժամանակ». Ամուլսարի հարցում հակասությունները կառավարության և իշխանության ներսում գնալով ավելի են թեժանում
Օրվա մամուլ
10:10 29/08/2019
Հայաստան

«Ժամանակ». Ամուլսարի հարցում հակասությունները կառավարության և իշխանության ներսում գնալով ավելի են թեժանում

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության և իշխանության ներսում Ամուլսարի հարցում հակասությունները գնալով ավելի են թեժանում:

«Իմ քայլի» պատգամավորների մի ստվար զանգված համառորեն համարում է, որ հանքը չպետք է շահագործվի, իսկ կառավարության մի շարք անդամներ, ինչպես փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, համարում են, որ իշխանությունը պետք է ավելի մեծ վճռականություն դրսևորի, կայացրած քաղաքական որոշումը իրականացնելու և հանքի շահագործման համար բավարար պայմաններ ապահովելու համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Ժամանակ». Ամուլսարի հարցում հակասությունները կառավարության և իշխանության ներսում գնալով ավելի են թեժանում