Բացվել է Վենետիկի կինոփառատոնը
Մշակույթ
10:42 29/08/2019
Աշխարհ

Բացվել է Վենետիկի կինոփառատոնը

Իտալիայի Լիդո կղզում կայացել է Վենետիկի 76-րդ միջազգային կինոփառատոնի տոնական բացումը։ Իզվեստիան գրում է, որ կարմիր գորգով անցել են դիտման մասնակիցներն ու ժյուրիի անդամները, որն այս տարի ղեկավարում է արգենտինացի ռեժիսոր Լուկրեսիո Մարտելը։

Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 21 ֆիլմ, այդ թվում Ռոման Պոլանսկու, Ատոմ Էգոյանի, Ռոբերտ Գեդիկյանի, Պետրո Մարչելլոյի ֆիլմերը։

Վենետիկի փառատոնն աշխարհում ամենահիններից մեկն է  և ամենահեղինակավորներից մեկը, նաև Վենետիկի արվեստի բիենալեի մասն է կազմում։ Փառատոնը կշարունակվի մինչև սեփպտեմբերի 7-ը։

Placeholder
Բացվել է Վենետիկի կինոփառատոնը