Հայաստան-Իտալիա. Տոմսերը գրեթե սպառվել են
Սպորտ
16:01 30/08/2019
Հայաստան

Հայաստան-Իտալիա. Տոմսերը գրեթե սպառվել են

Սեպտեմբերի 5-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա հանդիպման տոմսերի գերակշիռ մասը արդեն իսկ վաճառվել է:

Շուրջ 11,000 երկրպագու արդեն գնել են հանդիպման տոմսը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Վաճառքում մնացել է ընդամենը 3500 տոմս, որոնք կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից:

Հիշեցնենք, որ վաճառքում է նաև Հայաստան - Բոսիա և Հերցեգովինա հանդիպման տոմսերը:

Placeholder
Հայաստան-Իտալիա. Տոմսերը գրեթե սպառվել են