Oodi. աշխարհի լավագույն գրադարանը
Կրթություն, գիտություն
20:03 30/08/2019
Աշխարհ

Oodi. աշխարհի լավագույն գրադարանը

Ֆինլանդիայի կենտրոնական գրադարանը՝ Oodi-ին, որը բացվել է 2018 թվականին, Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիայի (IFLA)  կողմից լավագույնն է ճանաչվել  ողջ աշխարհում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հելսինկիի քաղաքապետարանին։ 

Եզրափակչում Oodi-ի մրցակիցներն էին Տիլբուրգի հոլանդական երկաթգծի նախկին շինություններից մեկում գործող  գրադարանը՝ LocHal-ը, Ավստալիայի և Նոր Զելանդիայի գրադարանները։

Oodi գրադարանը բացվել է 2018-ի դեկտեմբերին և իր ճարտարապետության շնորհիվ կարճ ժամանակում դարձել է Ֆինլանդիայի այցեքարտերից մեկը։  Գրադարանում կան բնական ծառեր, ռոբոտներ, որոնք գրապահարանի գրքերը փոխանցում են ընթերցողներին, կան նա 3D տպիչներ, ձայնագրման ստուդիա և այլն։

Նշվում է նաև, որ այս տարի Oodi գրադարան է այցելել 2 մլն մարդ։

Placeholder
Oodi. աշխարհի լավագույն գրադարանը